ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 09/04/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Հարությունյանն այցելել է Մարտունի և ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Էդիկ Ավանեսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հաշվետվության ներկայացմանը՝ 2020 թվականին շրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Ներկայացված հաշվետվությունը գնահատելով բավարար՝ երկրի ղեկավարն իր շնորհակալությունն է հայտնել վարչակազմի ղեկավարին՝ ընդգծելով նրա ունեցած առանցքային դերը անցած տարվա աշնանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում և նշել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ կառավարության որոշմամբ նրան կփոխարինի Մարտունի քաղաքի համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին և անելիքներին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որն ապահովվելու է և՛ սեփական, և՛ ՌԴ խաղաղապահների միջոցներով ու երաշխիքներով:
«Արցախի անվտանգության բաղադրիչի մի մասն էլ Արցախի կարգավիճակն է. տարածքային ամբողջականության վերականգնումն ու անկախության միջազգային ճանաչումը մնում են մեր արտաքին քաղաքական օրակարգում: Մարտունեցիների հետ այս հանդիպումը տեղի է ունենում Արցախի համար պատմական օր՝ փետրվարի 13-ին, և Արցախյան շարժման գաղափարները չեն փոխվել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կլուծվի շրջանի բնակչությանը հուզող կարևոր խնդիրներից մեկը՝ կայուն էլեկտրամատակարարման հարցը: Ըստ նախագահի՝ համայնքներում շինարարական աշխատաքները պետք է ակտիվացնել, բարեկարգել ազատ բնակարանային ֆոնդը՝ ինչպես Մարտունու, այնպես էլ այլ շրջանների բնակավայրերից տեղահանված մարդկանց տեղավորելու համար:
Նիստի ավարտին ԱՀ նախագահը «Ոսկե Արծիվ» շքանշան է հանձնել ՊԲ N զորամասի հրամանատար Հունան Հայրումյանին, ով «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանն էր արժանացել 44 -օրյա պատերազմի ընթացքում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Նախագահ Հարությունյանն առանձին հանդիպել է նաև Մարտունու մի խումբ բնակիչների հետ: Զրույցն ընթացել է հետպատերազմյան իրավիճակի, դրա հաղթահարման ուղիների շուրջ:

 

2021-02-13



2021-04-08ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ
2021-04-06Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին
2021-04-02Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
2021-03-31Հանրապետության նախագահը աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում
2021-03-26Նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի խումբ բնակիչների հետ
2021-03-25Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Կառավարությունում քննարկել է տեղահանված բնակիչների խնդիրները
2021-03-25Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին
2021-03-20Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ
2021-03-19Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ
2021-03-18Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ
2021-03-13Արցախում նոր պատերազմ սկսելու մասին խոսակցություններն անհիմն են. Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ՊԵԿ աշխատակիցների հետ
2021-03-10Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական ու ուսանողական կազմի հետ
2021-02-28Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
2021-02-26Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ
2021-02-23Նախագահ Արայիկ Հարությունյանն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել Աշոտ Հակոբջանյանին
2021-02-21Նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագին
2021-02-20Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին, հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրում
2021-02-13Նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին
2021-02-13Նախագահ Հարությունյանն այցելել է Մարտունի և ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Էդիկ Ավանեսյանին
2021-02-12Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորընտիր գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign