Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 19-ին, Հայրենիքի պաշտպանության համար զոհված
նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առթիվ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին:
Երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի տարածքում գտնվող՝ արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին:
2020-12-19