Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ
Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:
Երկրի ղեկավարը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանը և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
2020-12-14