ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 26/02/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Մինչև հաջորդ տարվա առաջին կեսը Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. Նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին Կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես: Ծրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:
Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:
Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

2020-12-04



2021-02-23Նախագահ Արայիկ Հարությունյանն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել Աշոտ Հակոբջանյանին
2021-02-21Նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագին
2021-02-20Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին, հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրում
2021-02-13Նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին
2021-02-13Նախագահ Հարությունյանն այցելել է Մարտունի և ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Էդիկ Ավանեսյանին
2021-02-12Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորընտիր գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին
2021-02-11Նախագահ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Ղահրամանյանին
2021-01-26Նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին
2021-01-25Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի ղեկավար կազմի հետ
2021-01-06Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին
2020-12-21Արայիկ Հարությունյանն այցելել է Հայրենիք վերադարձած և բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին
2020-12-19Հանրապետության նախագահը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել մայրաքաղաքի հուշահամալիրում
2020-12-14Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը
2020-12-07Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
2020-12-04Մինչև հաջորդ տարվա առաջին կեսը Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. Նախագահն աշխատանքային շրջայց է կատարել
2020-10-11ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է մի շարք բուժհաստատություններ
2020-10-01ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ
2020-09-26Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը
2020-09-24ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
2020-09-23Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign