ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/09/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Ազգային ժողովի նստավայրը կտեղափոխվի Շուշի. Հանրապետության նախագահը հստակեցրել է ժամկետները, տվել հանձնարարականներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի քաղաք և ծանոթացել պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Բերդաքաղաքի Վարանդա փողոցի վրա Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով վերակառուցվող 45 բնակարանանոց շենքի և Հախումյան թաղամասի բնակելի շենքերի կապիտալ վերանորոգման արդյունքում առաջիկայում մոտ 150 բնակարաններ կհանձնվեն շահագործման: Գործընթացը ժամանակին իրականացնելու նպատակով նախագահ Հարությունյանը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Այնուհետև նախագահն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորման շենքը: Այն կապիտալ վերանորոգելու և վերազինելու անհրաժեշտության մասին տեղում ծավալված կարճ քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ ծրագիրը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում:
Երկրի ղեկավարը շինարարությունը վերսկսելու հանձնարարություն է տվել շրջկենտրոնի ամենամեծ շինարարական հարթակներից մեկում, որտեղ աշխատանքների ավարտից հետո կտեղակայվի ԱՀ Ազգային ժողովը: Նախագահի խոսքով՝ տեղափոխումը նախատեսվում է 2022թ.-ին՝ բերդաքաղաքի ազատագրման երեսունամյակի առթիվ: Նա պատասխանատուներին հորդորել է շինաշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: «Սա ինքնանպատակ չէ: Հանրապետության օրենսդիր մարմնի տեղափոխումը Շուշի ունի ինչպես քաղաքական, այնպես էլ պատմական նշանակություն»,- ասել է Ա. Հարությունյանը:
Այցի ընթացքում նախագահը եղել է նաև քաղաքի խմելու ջրի համար կառուցվող, ժամանակակից չափանիշներին համապատասխան ֆիլտր կայանում և Շուշիի Ռեալական ուսումնարանի՝ կիսավեր վիճակում գտնվող շենքի տարածքում: Նախագահը նշել է, որ Ռեալական ուսումնարանը, որպես կրթական կենտրոն, նշանակալի դերակատարություն է ունեցել սերունդների կրթության և դաստիարակության գործում, և առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այն վերջնական ավերումից փրկելու և նոր շունչ հաղորդելու համար:
Շրջայցի վերջում նախագահ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շուշիի վարչակազմի շենքում: Նա բանավոր նկատողություն է տվել շրջվարչակազմի ղեկավարին և պատասխանատուներին՝ սոցիալական ծրագրերով նախատեսված շինանյութի ոչ արդարացի բաշխման համար՝ զգուշացնելով, որ հաջորդ նման սխալի դեպքում օրենքով նախատեսված խիստ քայլեր են ձեռնարկվելու: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջանի կենսագործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

2020-09-19



2022-09-27Նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին
2022-09-04Նախագահ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին
2022-09-02Նախագահ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
2022-09-02Նախագահ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը
2022-09-02Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը
2022-09-01Նախագահ Հարությունյանը մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրում ներկա է գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը
2022-08-22Նախագահ Հարությունյանը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը
2022-08-14Հանրապետության նախագահը Ամարասում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին
2022-08-13Հանրապետության նախագահը Ճարտարում ծանոթացել է նորակառույց մարզական համալիրի պայմաններին, հանդիպել համայնքի ավագանու անդամներին
2022-07-11Նախագահ Հարությունյանը հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին
2022-06-29Հանրապետության նախագահը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
2022-06-25Նախագահ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2022-06-05Արցախի Կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը. Նախագահ Հարությունյանն այցելել է վանական համալիր
2022-06-05Արայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում մասնակցել է Թումո տուփի բացմանը
2022-06-01Նախագահ Հարությունյանը Վաղուհաս համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի բացմանը
2022-05-28Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2022-05-22Հանրապետության նախագահը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
2022-05-22Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների հաշվետու համերգին
2022-05-19Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ
2022-05-09Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign