ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի. Հանրապետության նախագահը Կաշենի հանքավայրում ծանոթացել է «Բեյզ մեթալս»-ի նախաձեռնություններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Բեյզ մեթալս ընկերության Կաշենի հանքավայր:
Ընկերության սեփականատերերը Հանրապետության նախագահին ներկայացրել են գործունեության վերջին հաջողություններն ու նախաձեռնությունները: Նոր գործարանների հիմնադրմամբ՝ ընկերությունը մինչև տարեվերջ կարտադրի մոլիբդենի խտանյութ, պողպատե աղացագնդեր (դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն հանքանյութը վերամշակելիս), գյուղատնտեսության ոլորտում կարևոր ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպ, ինչպես նաև պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ, որը կարտադրվի հիդրոմետալուրգիական եղանակով, և դրա համար հիմնական հումք կհանդիսանա նախկինում պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնը:
Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ներկայացված հավակնոտ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ ընկերությունը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ Արցախի արդյունաբերության զարգացման գործում:
Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

2020-08-01



2020-09-21Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պետական, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
2020-09-19Ազգային ժողովի նստավայրը կտեղափոխվի Շուշի. Հանրապետության նախագահը հստակեցրել է ժամկետները, տվել հանձնարարականներ
2020-09-17Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
2020-09-17ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն
2020-09-14Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2020-09-12ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը
2020-09-09Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում մասնակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան
2020-09-09Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ
2020-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք
2020-09-02Արցախի Հանրապետության օրվա առթիվ նախագահ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2020-09-01Մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն. Նախագահ Հարությունյանն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը N զորամասում ներկա են գտնվել նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը ՊԲ շտաբում մասնակցել են ծառայողական խորհրդակցության
2020-08-29ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2020-08-29Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
2020-08-28Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին
2020-08-24Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին
2020-08-23Մարտունի շրջկենտրոնում 500 նոր բնակարան կկառուցվի. հանրապետության նախագահը մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը
2020-08-21Հանրապետության նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքում. կբարեկարգվեն փողոցներ, կլուծվի վթարային շենքերի բնակիչների խնդիրը
2020-08-20Նախագահ Հարությունյանը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign