ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Տարին Մարտունու շրջանում կամփոփեն նոր ասֆալտապատ ճանապարհներով. Հանարապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջանում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, խորհրդակցություն անցկացրել համայնքների ղեկավարների հետ:
Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուց դեպի Բերդաշեն համայնք տանող ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին, հետաքրքրվել շահագործման ժամկետներով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը համայնքների զարգացմանը միտված կառավարության կարևոր ծրագրերից է, և Նախագահի 2020-2025թթ.-ի ծրագրով նախատեսված է Արցախում իրականացնել տարեկան մինչև 80 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Մարտունու շրջանում ընթացիկ տարում կսկսվեն Ճարտար-Զորավան, Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուց դեպի Հերհեր և դեպի Քերթ համայնքների ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև կապիտալ կվերանորոգվի հանրապետական նշանակության Կարմիր շուկա-Գիշի ճանապարհահատվածը:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանն այցելել է նաև բանջարաբոստանային ու այգեգործական մի շարք տնտեսություններ, տեղում զրուցել սեփականատերերի հետ, հետաքրքրվել մշակության, իրացման հարցերով, լսել ունեցած խնդիրների մասին:
Շրջանի համայնքների ղեկավարների հետ աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ պետական քաղաքականության շրջանակում իրականացվող հիմնական ծրագրերին: Այդ համատեքստում նա առանձնացրել է գյուղատնտեսական և քաղաքաշինական ուղղություններն՝ ընդգծելով, որ հատկապես շրջաններում քաղաքացու կյանքը բարելավելու համար հարկ է ստեղծել ինչպես անհրաժեշտ ենթակառուցվածքային, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքների արտադրության բարենպաստ միջավայր: Գյուղերում խմելու և ոռոգման ջրի, ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհների սալապատման ու ասֆալտապատման, հողերի ամբողջական ու գրագետ մշակման հարցերը կառավարության առաջնահերթությունների թվում են: Նախագահի խոսքով՝ առաջիկայում գյուղաջակցության պետական ծրագրերում ևս փոփոխություններ են նախատեսվում, որոնք ուղղված են լինելու հասցեականության ու արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
Խորհրդակցության ընթացքում նախագահը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

2020-07-31



2020-09-26Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը
2020-09-24ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
2020-09-23Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել
2020-09-21Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պետական, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
2020-09-19Ազգային ժողովի նստավայրը կտեղափոխվի Շուշի. Հանրապետության նախագահը հստակեցրել է ժամկետները, տվել հանձնարարականներ
2020-09-17Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
2020-09-17ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն
2020-09-14Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2020-09-12ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը
2020-09-09Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում մասնակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան
2020-09-09Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ
2020-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք
2020-09-02Արցախի Հանրապետության օրվա առթիվ նախագահ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2020-09-01Մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն. Նախագահ Հարությունյանն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը N զորամասում ներկա են գտնվել նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը ՊԲ շտաբում մասնակցել են ծառայողական խորհրդակցության
2020-08-29ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2020-08-29Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
2020-08-28Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին
2020-08-24Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign