ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 04/08/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Հանրապետության նախագահը մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը, ապա այցելել տարբեր շինհարթակներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավորարարողությանը:
«Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022թ.-ին: Ծրագիրը իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու ընկերություն է հանդիսանում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն:
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև մայրաքաղաքի տարբեր շինհարթակներ: Թումանյան փողոցի վրա կառուցվող 158 բնակարանանոց թաղամասը և նույն փողոցի վրա գտնվող բազմահարկ 108 բնակարանանոց շենքն, ըստ կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության պատասխանատուների, շահագործման կհանձնվեն 2021թ.-ի աշնանը:
Երկրի ղեկավարը եղել է նաև «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ կողմից կառուցվող նոր թաղամասի տարածքում, որտեղ 2022թ.-ին նախատեսված է շահագործման հանձնել 120 բնակարան: Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ընկերության կողմից պատվիրված նոր՝ 180 բնակարանանոց շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերին: Կապալառու ընկերության ղեկավարի հավաստմամբ՝ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023թ.-ին և, ընդհանուր առմամբ, կունենա 300 բնակարան:
Հանրապետության նախագահի շրջայցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքն էր, որտեղ օրեր անց մեկնարկելու է 287 բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունը: Քաղաքաշինության նախարարը նախագահին է ներկայացրել ծրագրի ծավալները, նախատեսված ենթակառուցվածքները: Թաղամասի շահագործման հանձնման ժամկետ է սահմանված 2022թ.-ը:
Հանրապետության նախագահի այցն ավարտվել է Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի փողոցների հարևանությամբ գտնվող շուրջ 5 հեկտար ընդգրկող տարածքում, որտեղ, սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնարկել են Ստեփանակերտի ամենամեծ բազմաբնակարան թաղամասի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է կառուցել մի քանի հազար բնակարան, որոնք այդ ուղղությամբ իրականացվող լրացուցիչ նախագծերի հետ հիմնականում լուծելու են Ստեփանակերտում առկա բնակարանային խնդիրը:
Նախագահը իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքից՝ ընդգծելով, որ նախընտրական ծրագրի «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» հիմնադրույթի կյանքի կոչման համար Ստեփանակերտում ստեղծված են հիմնական նախադրյալները: Նա պատասխանատուներին որակի վերահսկման և շինարարական բոլոր նորմերը խստորեն պահպանելու հանձնարարականներ է տվել:

2020-07-28



2020-08-01Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացան «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ
2020-08-01Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի. Հանրապետության նախագահը Կաշենի հանքավայրում ծանոթացել է «Բեյզ մեթալս»-ի նախաձեռնություններին
2020-07-31Տարին Մարտունու շրջանում կամփոփեն նոր ասֆալտապատ ճանապարհներով. Հանարապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջանում
2020-07-28Հանրապետության նախագահը մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը, ապա այցելել տարբեր շինհարթակներ
2020-07-23Կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը. Նախագահ Հարությունյանն այցելել է Հադրութի շրջան
2020-07-20Առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը կգտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. նախագահ Հարությունյանը ներկայացրել է նոր նախարարին
2020-07-12Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը
2020-07-11Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի. Հանրապետության նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
2020-07-08Հանրապետության նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ
2020-07-04Արայիկ Հարությունյանն այցելել է Ամարասի հովիտ
2020-06-29Պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ. Արայիկ Հարությունյանն առաջնագիծ է այցելել
2020-06-29Նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին
2020-06-26Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան
2020-06-24ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում մասնակցել է ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը
2020-06-14Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին
2020-06-13Նախագահի հանձնարարությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը
2020-06-13Տոհմային անասունների տրամադրումը պետք է ավելի մատչելի դարձնել. նախագահ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ
2020-06-13ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն
2020-06-12Կարճ ժամանակամիջոցում կլուծվի Ակնա թաղամասի ոռոգման ջրի խնդիրը. Արայիկ Հարությունյանը հողօգտագործողների հետ դաշտային պայմաններում խորհրդակցություն է անցկացրել
2020-06-10Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազության աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign