ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Անդրադառնալով Պատարայում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի համայնքն ընկած ավելի քան 10 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:
Այցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաեւ այցելել է գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն» զբոսաշրջային կենտրոն և հետաքրքրվել գործունեության տեսակներով՝ միաժամանակ հայտնելով զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանն աջակցելու կառավարության պատրաստակամությունը:

 

2020-07-12



2020-09-21Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պետական, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
2020-09-19Ազգային ժողովի նստավայրը կտեղափոխվի Շուշի. Հանրապետության նախագահը հստակեցրել է ժամկետները, տվել հանձնարարականներ
2020-09-17Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
2020-09-17ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն
2020-09-14Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2020-09-12ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը
2020-09-09Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում մասնակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան
2020-09-09Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ
2020-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք
2020-09-02Արցախի Հանրապետության օրվա առթիվ նախագահ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2020-09-01Մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն. Նախագահ Հարությունյանն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը N զորամասում ներկա են գտնվել նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը ՊԲ շտաբում մասնակցել են ծառայողական խորհրդակցության
2020-08-29ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2020-08-29Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
2020-08-28Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին
2020-08-24Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին
2020-08-23Մարտունի շրջկենտրոնում 500 նոր բնակարան կկառուցվի. հանրապետության նախագահը մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը
2020-08-21Հանրապետության նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքում. կբարեկարգվեն փողոցներ, կլուծվի վթարային շենքերի բնակիչների խնդիրը
2020-08-20Նախագահ Հարությունյանը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign