ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Տոհմային անասունների տրամադրումը պետք է ավելի մատչելի դարձնել. նախագահ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ:
Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից:
Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել: Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:

2020-06-13



2020-09-26Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը
2020-09-24ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
2020-09-23Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել
2020-09-21Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պետական, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
2020-09-19Ազգային ժողովի նստավայրը կտեղափոխվի Շուշի. Հանրապետության նախագահը հստակեցրել է ժամկետները, տվել հանձնարարականներ
2020-09-17Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
2020-09-17ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն
2020-09-14Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2020-09-12ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը
2020-09-09Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում մասնակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան
2020-09-09Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ
2020-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք
2020-09-02Արցախի Հանրապետության օրվա առթիվ նախագահ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2020-09-01Մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն. Նախագահ Հարությունյանն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը N զորամասում ներկա են գտնվել նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը
2020-08-30Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը ՊԲ շտաբում մասնակցել են ծառայողական խորհրդակցության
2020-08-29ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2020-08-29Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
2020-08-28Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին
2020-08-24Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign