ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 04/08/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. Նախագահ Հարությունյանն այցելել է հանրապետության հարավային թև

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:
Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով՝ տեղում պատկան մարմինների պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը:
Այցի ընթացքում հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվող՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

2020-06-05



2020-08-01Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացան «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ
2020-08-01Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի. Հանրապետության նախագահը Կաշենի հանքավայրում ծանոթացել է «Բեյզ մեթալս»-ի նախաձեռնություններին
2020-07-31Տարին Մարտունու շրջանում կամփոփեն նոր ասֆալտապատ ճանապարհներով. Հանարապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջանում
2020-07-28Հանրապետության նախագահը մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը, ապա այցելել տարբեր շինհարթակներ
2020-07-23Կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը. Նախագահ Հարությունյանն այցելել է Հադրութի շրջան
2020-07-20Առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը կգտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. նախագահ Հարությունյանը ներկայացրել է նոր նախարարին
2020-07-12Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը
2020-07-11Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի. Հանրապետության նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
2020-07-08Հանրապետության նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ
2020-07-04Արայիկ Հարությունյանն այցելել է Ամարասի հովիտ
2020-06-29Պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ. Արայիկ Հարությունյանն առաջնագիծ է այցելել
2020-06-29Նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին
2020-06-26Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան
2020-06-24ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում մասնակցել է ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը
2020-06-14Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին
2020-06-13Նախագահի հանձնարարությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը
2020-06-13Տոհմային անասունների տրամադրումը պետք է ավելի մատչելի դարձնել. նախագահ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ
2020-06-13ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն
2020-06-12Կարճ ժամանակամիջոցում կլուծվի Ակնա թաղամասի ոռոգման ջրի խնդիրը. Արայիկ Հարությունյանը հողօգտագործողների հետ դաշտային պայմաններում խորհրդակցություն է անցկացրել
2020-06-10Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազության աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign