ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 01/12/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառում Բրյուսել քաղաքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը:
Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր կարծիքների:
Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:
«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ եւ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում՝ այդ փոփոխությունների մի կարեւոր հոսանքն ընթանում է մեր եւ հարակից շրջաններում:
Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության եւ ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում»,-իր ելույթում ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի եւ նրա բարեկամների միջեւ:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

2019-11-10



2019-11-30Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում
2019-11-30Նախագահ Սահակյանը եւ վարչապետ Փաշինյանն այցելել են սահմանագիծ
2019-11-29Նախագահը ներկա է գտնվել Մարտունի քաղաքում նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը
2019-11-27Նախագահ Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր
2019-11-26Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում
2019-11-23Խորհրդակցություն Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ
2019-11-15«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն
2019-11-10Հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ
2019-11-10Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառում Բրյուսել քաղաքում
2019-11-08Հանդիպում ֆլամանդական խորհրդարանում
2019-10-30Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում
2019-10-28Այցելություն Մարտունու շրջանի Խերխան գյուղ
2019-10-26Այցելություն Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս
2019-10-25Նախագահը ներկա է գտնվել Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին
2019-10-19Արցախի Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նռան փառատոնին
2019-10-18Նախագահ Սահակյանը Դիլիջանում մասնակցել է միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին եւ նոր եկեղեցու հիմնարկեքին
2019-10-16Նախագահ Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
2019-10-15Հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2019-10-14Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողություն Շուշի քաղաքում
2019-10-13Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign