Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու
Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:
Այնուհետեւ Նախագահը <<Առան՝ միստիկ երկիր>> վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգեւներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին եւ գծային պրոդյուսերին:
Նախագահը կարեւորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու եւ մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից:
2019-09-29