ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/03/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Սահակյանը հաստատել է որոշումներ, ստորագրել է հրամանագրեր, այցելել է ԱՀ ոստիկանություն եւ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում,համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:
Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:
Նույն օրը Նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն եւ անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

2019-06-11



2020-03-28Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում
2020-03-26Աշխատանքային խորհրդակցություն Ազգային անվտանգության ծառայությունում
2020-03-10Աշխատանքային խորհրդակցություն Հադրութ քաղաքում
2020-03-03Նախագահը մասնակցել է ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը
2020-02-28Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
2020-02-26Այցելություն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն
2020-02-24Աշխատանքային խորհրդակցություն Ասկերան շրջկենտրոնում
2020-01-29Աշխատանքային խորհրդակցություն Քարվաճառ քաղաքում
2020-01-28Այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ
2020-01-28Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցել են նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը
2020-01-28Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառում
2020-01-20Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում
2020-01-13Այցելություն մի շարք զորամասեր
2020-01-06Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում
2019-12-30Այցելություն սահման
2019-12-30Ամանորյա տոնական միջոցառում Մեխակավանում
2019-12-29ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների ընտանիքների բնակարանամուտի հանդիսավոր արարողություն
2019-12-28Այցելություն Կաշենի լեռնահանքային համալիր
2019-12-21Բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողություն
2019-12-20Նախագահ Սահակյանը դիմավորել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign