ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Սահակյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարեւոր ու պահանջված է համարել ե՛ւ Մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար, ընգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից:
«Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաեւ հանդիսանում է տարբեր ժողովուրդների եւ պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջող եւ արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում:

2017-09-18



2021-11-27Նախագահ Հարությունյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2021-11-21Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-11-19Նախագահ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ
2021-11-09Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
2021-11-03Կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. Նախագահ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետին
2021-11-03Նախագահ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը
2021-11-02Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-10-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
2021-10-22Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-27Նախագահ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
2021-09-25Նախագահ Հարությունյանը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-09-21Նախագահ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2021-09-18Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան
2021-09-14Նախագահ Հարությունյանը հանդիպել է <<Ազատ Արցախ>> թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ
2021-09-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին
2021-09-12Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-10Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն. Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել շինարարության մեկնարկին
2021-09-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ
2021-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2021-09-01Մեկնարկել է Պատարա գետը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը. Նախագահը ծանոթացել է աշխատանքներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign