Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայում ու աշխարհում պահպանողական արժեքներ կրող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հետ կապերին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
2017-12-16