ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/03/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Հանդիպումներ Սփյուռքի ներկայացուցիչների հետ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Հանդիպումներ Սփյուռքի ներկայացուցիչների հետ


Նախագահը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:
Իր ելույթում Նախագահը «Հայաստան» hամահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացված աշխատանքը որակել է հսկայածավալ՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարեւորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
«Ամերիկահայությունը, մասնավորապես՝ Կալիֆորնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, եւ ամեն անգամ այցելելով այստեղ, մենք յուրահատուկ լիցք ենք ստանում՝ տեսնելով հայրենասեր, հայրենիքի հոգսերով ապրող, հոգով ու սրտով նրա անբաժան մասը կազմող մեր հայրենակիցներին: Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով»,- շեշտել է Բակո Սահակյանը:
Անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին՝ Նախագահը նշել է, որ դրանց իրականացումը կարեւոր դերակատարություն կունենա մեր հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովման գործում:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ինչպես միշտ, այս անգամ եւս միասնական ջանքերով կյանքի կկոչվեն բոլոր նախատեսված ծրագրերը:

2018-11-21



2023-02-07Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
2022-12-21ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ
2022-10-04Արայիկ Հարությունյանն ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին
2020-09-17ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին
2020-08-27ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ու հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ
2019-06-04Հանդիպում Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի հետ
2018-11-21Այցելություն Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան
2018-11-21Նախագահը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը
2018-11-21Հանդիպում բարերար Ջերի Թրփանջյանի հետ
2018-11-21Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ
2018-11-21Այցելություն Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2018-11-20Հանդիպումներ Լոս Անջելեսում հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
2018-11-19Լոս Անջելեսում տեղի է ունեցել հանդիպում բարերար Վահան Շամլյանի հետ
2018-11-18Նախագահ Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի անդամների հետ
2018-11-17Նախագահ Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Վահե Կարապետյանի հետ
2018-11-17Հանդիպում բարերար Մայք Սարյանի հետ Լոս Անջելես քաղաքում
2018-07-14Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ուսանողների հետ
2018-06-12Հանդիպում Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատների հետ
2017-08-31Հանդիպում <<Թուֆենկյան>> հիմնադրամի պատվիրակության եւ հայտնի իտալահայ գրող Անտոնիա Արսլանի հետ
2017-08-30Հանդիպում ֆրանսահայ գործարար Արմեն Պետրոսյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign