ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/03/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:

Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է.

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
  • Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:
  • Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:
  • Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
  • Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ:
  • Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
  • Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
  • Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարել սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:

 

2022-12-14



2023-03-16Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել
2023-03-14Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2023-03-08Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ու հաստատել կառավարության որոշումներ
2023-03-07Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2023-02-28Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ
2023-02-20Նախագահ Հարությունյանը ուղերձ է հղել Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ
2023-02-15Նախագահի հրամանագրով ստեղծվել է արցախահայության ազգային-ազատագրական շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով
2023-02-13Նախագահ Հարությունյանը հայտարարություն է տարածել Արցախի երկամսյա շրջափակման վերաբերյալ
2023-02-13Նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց
2023-01-16Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2023-01-11Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում
2023-01-09Նախագահ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ
2023-01-07Արարատ Մելքումյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
2022-12-29Նախագահ Հարությունյանը նախարարներ է նշանակել
2022-12-29Նախագահ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
2022-12-21Նախագահ Հարությունյանն առողջապահության նախարար է նշանակել
2022-12-16Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
2022-12-16Արայիկ Հարությունյանն ստորագրել է օրենք
2022-12-14Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին
2022-12-08Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign