ԱՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
1. ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 01-3.1-4)։
Մրցույթը կկայանա 2022 թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին:
Դիմող ԱՀ քաղաքացիները սույն հայտարարության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) գրավոր դիմում.
2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (դիպլոմների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրի-նակների հետ միասին.
3) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
4) մեկ գունավոր լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը.
6) սոցիալական քարտի պատճենը.
7) արագակար։
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ Նախագահի աշխատակազմ (հեռ. 047-94-36 -72):
Մրցույթը կկայանան ԱՀ Նախագահի նստավայրում (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, 3):
2022-11-25