ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/01/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:

Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը մեր պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Հանրապետության Նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:

2022-11-23



2023-01-16Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2023-01-11Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում
2023-01-09Նախագահ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ
2023-01-07Արարատ Մելքումյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
2022-12-29Նախագահ Հարությունյանը նախարարներ է նշանակել
2022-12-29Նախագահ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
2022-12-21Նախագահ Հարությունյանն առողջապահության նախարար է նշանակել
2022-12-16Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
2022-12-16Արայիկ Հարությունյանն ստորագրել է օրենք
2022-12-14Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին
2022-12-08Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2022-11-25Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022-11-23Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022-11-23Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել
2022-11-23Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով
2022-11-17Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» կոչմանը
2022-11-09Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2022-11-04Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին
2022-10-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2022-09-23ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign