Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի
Բեգլարյանին պետական նախարարի
պաշտոնից ազատելու մասին:
Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
Երկրի
ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1)
առողջապահության նախարար.
2)
արդարադատության նախարար.
3) արտաքին
գործերի նախարար.
4)
գյուղատնտեսության նախարար.
5)
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6)
սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7)
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8)
քաղաքաշինության նախարար.
9)
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի
նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի
Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության
կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև
Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների
գործունեության համակարգման գործառույթներ՝
· պետական վերահսկողական ծառայության պետի,
· կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահի,
· նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
· պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
· պետական տեսչությունների կառավարման կոմիտեի
նախագահի,
· ջրային կոմիտեի նախագահի:
2022-11-04