ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/12/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամների հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ.

Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետության Նախագահի 2022թ. սեպտեմբերի 12-ի ՆՀ 1394-Ն հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել են 8 անդամներ, ովքեր պետք է կազմակերպեն Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա և իրականացվելու է հասարակական հիմունքներով։

Նպատակ ունենալով ապահովել հասարակության լայն շերտերի ներկայացվածությունը Խորհրդում, Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամները Խորհրդի անդամների թեկնածություններ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրելու են Խորհրդի մյուս անդամներին: Քվեարկության արդյունքներով ընտրված կհամարվեն առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, իսկ ձայների հավասարության դեպքում կանցկացվի վիճակահանություն:

Ըստ այդմ, դիմում ենք Արցախի Հանրապետության՝

• տեղական ինքնակառավարման մարմիններին,
• հասարակական կազմակերպություններին,
• հայրենակցական և ստեղծագործական միություններին,
• երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին,
• զանգվածային լրատվության միջոցներին,
• վետերանների միություններին,
• գիտակրթական կազմակերպություններին ու հաստատություններին,
• քաղաքացիական հասարակության այլ կառույցներին.

Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով անհրաժեշտ է գրավոր եղանակով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել Խորհրդի անդամների թեկնածություններ` սույն հայտարարության մեջ նշված տվյալներից բացի ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Խորհրդի անդամի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Արցախի Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաև Խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ:

Խորհրդի անդամ չեն կարող լինել.

• Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, դատավորները, պետական կառավարման այլ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության, քննչական կոմիտեի, հարկադիր կատարումն ապահովող և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունների ծառայողները.
• դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
• հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
• օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:

Հանրային խորհրդի անդամների թեկնածություններ առաջարկելու նպատակով դիմումատուն պետք է ներկայացնի՝
• դիմում,
• ինքնակենսագրություն,
• անձնագրի պատճենը,
• հայտարարություն, որ ծանոթ է Հանրային խորհրդի կանոնադրությանը` http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=28144

Փաստաթղթերը ներկայացվում են ԱՀ Նախագահի աշխատակազմ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-17:00, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20, շենք 3:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2022թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել publiccouncil.artsakh@gmail.com էլեկտրոնային հասցեով:


Արցախի Հանրապետության Նախագահի
կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամներ

14.09.2022թ.

 

2022-09-14



2022-11-25Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022-11-23Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022-11-23Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել
2022-11-23Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով
2022-11-17Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» կոչմանը
2022-11-09Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2022-11-04Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին
2022-10-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2022-09-23ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022-09-21Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
2022-09-19ՈՒՂԵՐՁ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
2022-09-14Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամների հայտարարությունը
2022-09-12Հանրապետության նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել
2022-09-02Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2022-08-21Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
2022-08-16Արցախում հայտարարվել է սուգ
2022-08-10Հրամանագիր զորացրում կատարելու մասին
2022-08-03Հրամանագիր մասնակի զորահավաք հայտարարելու մասին
2022-06-12Նախագահ Հարությունյանը ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ
2022-05-28Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign