ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 179 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 179 զանգ:
Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանն ուղղված պետական ծրագրերին, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ու կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը վերաբերող հարցերով:
Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 57 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։
Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

 

 

2021-09-06



2021-11-29Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 292 զանգ
2021-11-26Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
2021-11-24Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով
2021-11-22Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 201 զանգ
2021-11-20Նախագահ Հարությունյանն Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
2021-11-15Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 216 զանգ
2021-11-13Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2021-11-10Նախագահ Հարությունյանը ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել
2021-11-08Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 211 զանգ
2021-11-05Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
2021-11-01Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 194 զանգ
2021-10-25Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 119 զանգ
2021-10-18Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 245 զանգ
2021-10-11Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 183 զանգ
2021-10-11Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2021-10-07Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
2021-10-05Ուսուցիչները կստանան դրամական պարգև
2021-10-04Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 190 զանգ
2021-10-01Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական
2021-09-27Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 207 զանգ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign