ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 09/04/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին:Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի  հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու

 շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՀ պետական սահմանի մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:
Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը անմնացորդ մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և երբևիցե չլքելով իրենց վստահված դիրքերը:
Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թ.-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983 թ.-ին: Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին, Քարին տակ-Շուշի հատվածում:

 

2021-04-05



2021-04-09Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ
2021-04-07ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
2021-04-05Նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
2021-04-05Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենքներ
2021-03-31Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ
2021-03-31Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
2021-03-26Դավիթ Հակոբյանը նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2021-03-24ԱՀ նախագահը կառավարության որոշմամբ հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը
2021-03-182020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը
2021-03-18Արայիկ Հարությունյանը ստորագրել է քաղաքացիների վարկային պարտավորությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը
2021-03-16Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
2021-03-12Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
2021-03-10Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծը
2021-03-05Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենք
2021-03-03Արամայիս Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
2021-03-02Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
2021-02-26Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին
2021-02-22Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք օրենքներ
2021-02-22ԱՀ նախագահը նշանակել է ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ
2021-02-19Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign