ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 09/04/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում էր Հայրենիքի զարգացման ու զորացման, աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների միավորման ու միասնականության ամրապնդման, երիտասարդության հայեցի դաստիարակության և հայրենադարձության վեհ գործին:
Մեծ ճանաչում ունենալով Հայրենիքում և Սփյուռքում՝ նա իրականացնում էր ազգանպաստ գործունեություն, անում էր հնարավորն Արցախի միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ՝ իր անուրանալի ավանդը բերելով այստեղ բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը:
Կարո Քաբաբջյանն արժանիորեն վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Նրա հայրենանվեր ջանքերը բարձր են գնահատվել: Արցախին մատուցած ծառայությունների համար Կարո Քաբաբջյանն արժանացել է պետական բարձր պարգևների:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին ու հազարավոր սաներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:
Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:
«Հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով»,- վստահ էր Կարո Քաբաբջյանը»։

 

 

2021-03-31



2021-04-09Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ
2021-04-07ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
2021-04-05Նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
2021-04-05Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենքներ
2021-03-31Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ
2021-03-31Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
2021-03-26Դավիթ Հակոբյանը նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2021-03-24ԱՀ նախագահը կառավարության որոշմամբ հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը
2021-03-182020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը
2021-03-18Արայիկ Հարությունյանը ստորագրել է քաղաքացիների վարկային պարտավորությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը
2021-03-16Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
2021-03-12Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
2021-03-10Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծը
2021-03-05Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենք
2021-03-03Արամայիս Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
2021-03-02Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
2021-02-26Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին
2021-02-22Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք օրենքներ
2021-02-22ԱՀ նախագահը նշանակել է ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ
2021-02-19Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign