ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/01/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Նախագահ Հարությունյանը «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհել Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին

Նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհել Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և 2016թ. ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս բացառիկ քաջություն ու արիություն ցուցաբերած կապիտան Արմենակ Ուրֆանյանին:
Օգոստոսի 29-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած պարգրատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահը հերոսների հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:
Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ կապի համակարգի արդիականացման, զինծառայողների անվտանգ ծառայության կազմակերպման գործում ավանդ ունեցած Վահրամ Թամրազյանը ու Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում բացառիկ քաջություն և արիություն ցուցաբերած սփյուռքահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանը:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին գալիք պետական տոնի և պարգևներ ստանալու կապակցությամբ ու նշել, որ պատահական չէ, որ նրանք պարգևատրվում են Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, քանի որ Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են և արժանի բարձր գնահատանքի: Երկրի ղեկավարը նաև այս պարգևատրումը խորհրդանշական է համարել այն իմաստով, որ այն իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է Հայաստան -Արցախ - Սփյուռք ամուր կապը: «Մենք հաղթել ենք մեր միասնականության շնորհիվ»,-ընդգծել է նախագահը:
Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորել է պարգևատրվածներին ու նշել, որ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է միշտ հիշել ու գնահատել անցյալը: Նա նաև խորհդանշական համարել այն փաստը, որ նույն օրը պարգևներ են ստանում արցախյան ազատամարտի տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ որպես անցյալում ու ներկայում իրենց ծառայությունների և ներդրած ավանդի արժևորում ու գնահատում:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020-08-29



2023-01-16Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2023-01-11Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում
2023-01-09Նախագահ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ
2023-01-07Արարատ Մելքումյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
2022-12-29Նախագահ Հարությունյանը նախարարներ է նշանակել
2022-12-29Նախագահ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
2022-12-21Նախագահ Հարությունյանն առողջապահության նախարար է նշանակել
2022-12-16Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
2022-12-16Արայիկ Հարությունյանն ստորագրել է օրենք
2022-12-14Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին
2022-12-08Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2022-11-25Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022-11-23Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022-11-23Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել
2022-11-23Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով
2022-11-17Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» կոչմանը
2022-11-09Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ
2022-11-04Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին
2022-10-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2022-09-23ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign