ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 11-ը

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245), ինչպես նաև այն, որ Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով Արցախի Հանրապետության Նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, եթե արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետի ավարտը,
և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով և 133-րդ հոդվածի 1-ին մասով՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Երկարաձգել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրի 1-ին կետում «օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ն» բառերը փոխարինել «սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն» բառերով.
2) հրամանագրի հավելվածում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։
Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։»,
բ. 24-րդ կետում «20 և ավելի» բառերը փոխարինել «40-ից ավելի» բառերով:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 12
Ստեփանակերտ
ՆՀ-129-Ն

 

 

 

 

2020-08-12



2020-09-27Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք
2020-09-21ԱՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-09-17Սասուն Բարսեղյանը նշանակվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
2020-09-14Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել հասարակական-քաղաքական գործիչ Վարանդ Փափազյանի ընտանիքին
2020-09-14Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին
2020-09-11Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. հոկտեմբերի 11-ը
2020-09-01Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին
2020-09-01Պարգևատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ
2020-08-29Նախագահ Հարությունյանը «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհել Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին
2020-08-21ԱՀ կառավարությունը 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
2020-08-14Նախագահ Հարությունյանն ստորագրել է օրենքներ
2020-08-12Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 11-ը
2020-08-07ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր
2020-08-04Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
2020-08-01Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին
2020-07-29Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
2020-07-25Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2020-07-21Նախագահ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
2020-07-18Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար
2020-07-17Արտակ Միրզոյանը նշանակվել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign