ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 04/08/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Բուժաշխատողի օրվա առթիվ

Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
<<Թանկագի՛ն բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը:
Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ:
Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք>>:

2020-06-21



2020-08-04Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
2020-08-01Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին
2020-07-29Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
2020-07-25Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2020-07-21Նախագահ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
2020-07-18Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար
2020-07-17Արտակ Միրզոյանը նշանակվել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
2020-07-17Նախագահն ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
2020-07-17Նախագահ Հարությունյանը կադրային նոր նշանակումներ է կատարել
2020-07-16Աշոտ Դադայանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար
2020-07-15Միքայել Վիրաբյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
2020-07-11Նախագահի հրամանագրով արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը
2020-07-10Հրամանագիր ներման հարցերի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին
2020-07-04Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
2020-07-04Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել
2020-07-03Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ
2020-07-02Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ
2020-07-02Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2020-07-02Նախագահ Հարությունյանն ստորագրել է օրենք
2020-07-01Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign