ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/05/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր տոն է յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր ամենանվիրական տոներից մեկը, որը սրբագործվել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախությամբ ու անձնազոհությամբ:
Տասնամյակներ շարունակ մենք մեծագույն խանդավառությամբ ու ցնծությամբ տոգորված տոնում էինք Մայիսի 9-ը, տոնում եւ խորին հպարտությամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կերտեցին Մեծ Հաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսության տիպար, ում օրինակով հետագայում պիտի զենք վերցնեինք ու կռեինք մեր բաժին հաղթանակը, գրեինք պատմության մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառավոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը եւ Շուշիի ազատագրումը եռապատկեցին այդ տոնի բերկրանքը՝ դառնալով համայն հայության մեծագույն հաղթանակը, բազմահազար քաջ հայորդիների ոգու, մտքի ու բազկի հաղթանակը: Մենք ապացուցեցինք մեզ եւ աշխարհին, որ կարող ենք կռվել մինչեւ վերջին շունչը եւ պաշտպանել հող հայրենին, կարող ենք հառնել փլատակներից եւ կերտել պետություն, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն:
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է՝ հայրենասեր, կիրթ, խիզախ ու պատվախնդիր: Նրանք լավ գիտեն իրենց հայրերի ու պապերի արյամբ ձեռք բերված հաղթանակի գինը եւ այն պահում են աչքի լույսի պես:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս տոնական օրը մենք նախ եւ առաջ հիշում ենք հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ հիշատակի առջեւ: Մեր պարտքն է՝ իրականություն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզոր, անվտանգ ու զարգացած երկիր:
Կեցցե՛ մեր հերոսական բանակը:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին»:

2020-05-09



2020-05-28Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-27Սամվել Ավանեսյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
2020-05-26Նախագահ Հարությունյանը նշանակել է ոստիկանության նոր պետ
2020-05-26Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-05-26Կամո Աղաջանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ
2020-05-26Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-05-25Մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել է հունիսի 6-ը
2020-05-25Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2020-05-23Նախագահ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ
2020-05-21Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից
2020-05-20Մարատ Մուսայելյանն ազատվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն
2020-05-19Տիգրան Աբրահամյանն ազատվել է ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից իր դիմումի համաձայն
2020-05-19Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2020-05-18Արշավիր Ղարամյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից իր դիմումի համաձայն
2020-05-11Հրամանագիր Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու մասին
2020-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ
2020-05-07Հրամանագրեր պարգեւատրելու մասին
2020-05-01Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
2020-04-28Ցավակցական հեռագիր պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին
2020-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign