ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/01/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Աշխատավորների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ներկա պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ մեր երկրում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն ավելի է կարեւորվում: Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջությունը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար:
Պետության գլխավոր նպատակներից եղել եւ մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրա, ստեղծել նյութական, մշակութային եւ հոգեւոր արժեքներ՝ դրանով իսկ նպաստելով ինչպես իր եւ իր ընտանիքի բարեկեցության ու բարօրության ապահովմանը, այնպես էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զորացմանը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:

2020-05-01



2021-01-23Նախագահ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
2021-01-09Բարդուղ Գալստյանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական
2021-01-04Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել
2021-01-04Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
2020-12-30Լուսինե Ղարախանյանը նշանակվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2020-12-29Գևորգ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
2020-12-28Աշոտ Բախշիյանը նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար
2020-12-24Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
2020-12-22Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին
2020-12-18Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր
2020-12-18Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ են կատարվել
2020-12-17Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին
2020-12-11Նախագահ Արայիկ Հարությունյանը 2021 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել
2020-11-16ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել
2020-11-03ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել
2020-11-02ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել
2020-10-04ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2020-10-02ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2020-10-02ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր
2020-09-27Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign