ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/05/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:
Սակայն, ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթեւան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:
Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, եւ ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլեւ ամբողջ աշխարհում:
Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն: Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:

 

 

2020-04-24



2020-05-28Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-27Սամվել Ավանեսյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
2020-05-26Նախագահ Հարությունյանը նշանակել է ոստիկանության նոր պետ
2020-05-26Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-05-26Կամո Աղաջանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ
2020-05-26Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-05-25Մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել է հունիսի 6-ը
2020-05-25Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2020-05-23Նախագահ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ
2020-05-21Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից
2020-05-20Մարատ Մուսայելյանն ազատվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն
2020-05-19Տիգրան Աբրահամյանն ազատվել է ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից իր դիմումի համաձայն
2020-05-19Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2020-05-18Արշավիր Ղարամյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից իր դիմումի համաձայն
2020-05-11Հրամանագիր Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու մասին
2020-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ
2020-05-07Հրամանագրեր պարգեւատրելու մասին
2020-05-01Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
2020-04-28Ցավակցական հեռագիր պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին
2020-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign