ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 06/07/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Ողերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է:
Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, ովքեր Հայրենիքի համար օրհասական պահին տարբեր երկրներից շտապեցին Արցախ եւ կանգնեցին նրա պաշտպանության դիրքերում: Այսօր էլ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Արցախի շենացման ու զարգացման հայրենանվեր գործին:
Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է, ով իր ամենօրյա աշխատանքով պահում է հող հայրենին եւ պաշտպանում այն, ուսուցիչների տոնն է, ովքեր դաստիարակում են հայրենիքի արժանի պաշտպանների, բժիշկների տոնն է, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, մարտի դաշտում փրկում էին հազարավոր մարդկանց կյանքեր:
Եվ, վերջապես, սա Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի մեր վետերանների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության վետերանների եւ ծառայողների տոնն է, Հայրենիքի պաշտպան մեր զինվորների, սպաների, գեներալների, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անառիկ են պահում հայրենի երկրի սահմանները, իրենց անձնվեր ծառայությամբ ապահովում են հարազատ ժողովրդի անդորրն ու բնականոն գործունեությունը:
Փա՛ռք ու պատի՛վ բոլորին: Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում:
Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում իրենց կյանքն են զոհաբերել շատ քաջ հայորդիներ: Նրանց անունները ոսկե տառերով են գրվել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում, նրանց հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս նվիրական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ մեր երկրին ու ժողովրդին, բոլոր հայ ընտանիքներին՝ երջանկություն ու ամենայն բարիք»:

2020-01-28



2020-07-04Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
2020-07-04Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել
2020-07-03Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ
2020-07-02Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ
2020-07-02Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր
2020-07-02Նախագահ Հարությունյանն ստորագրել է օրենք
2020-07-01Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ
2020-06-29Սերգեյ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
2020-06-29ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
2020-06-25Էրիկ Վերդիյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ
2020-06-24Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական խորհրդական
2020-06-24Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ
2020-06-23Նախագահ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
2020-06-23Գլխավոր դատախազի տեղակալ Սևակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից
2020-06-21Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-06-21Շնորհավորական ուղերձ Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-12Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ
2020-06-11Նախագահը նշանակել է ոստիկանության պետի տեղակալներ
2020-06-11Հրամանագիր հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու մասին
2020-06-10Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign