ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 04/06/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն բարեկամներ,
Ավարտին է մոտենում 2019 թվականը, եւ մենք՝ բոլորս, նոր հույսերով, բարի ցանկություններով ու սպասելիքներով պատրաստվում ենք դիմավորել գալիք՝ 2020 թվականը:
Բնական է, որ մեր ժողովուրդը առաջին հերթին ցանկանում է խաղաղություն, ցանկանում է ապրել, արարել, ստեղծագործել, շենացնել, զարգացնել ու զորացնել հարազատ երկիրը: Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է երջանիկ ու առողջ տեսնել իր հարազատներին ու բարեկամներին:
Այս ամենը իրականություն դարձնելու կարեւորագույն գրավականը մեր հաղթական Պաշտպանության բանակն է, որի քաջ զինվորներն ու հրամանատարները ամեն վայրկյան, այդ թվում նաեւ այս պահին կանգնած են դիրքերում ու խրամատներում, ապահովում են մեր պետության ու հայրենիքի անվտանգությունը եւ անկախությունը, նրա սահմանների անառիկությունը:
Այս տոնական օրը ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել մեր զինվորներին՝ շարքայինից մինչեւ գեներալ, մաղթել նրանց բարի ծառայություն, քաջառողջություն եւ հաջողություններ:
Ուզում եմ հիշել բոլոր նրանց, ովքեր մարտիրոսվել են հայրենիքի պաշտպանության համար, ովքեր այսօր ֆիզիկապես ներկա չեն իրենց օջախներում եւ ընտանիքներում: Թող Աստված լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները:
Հարգելի՛ բարեկամներ,
2019 թվականը, ընդհանուր առմամբ, հաջող տարի էր մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Գրեթե բոլոր ոլորտներում պահպանվել է վերջին տարիներին արձանագրված զարգացման դինամիկան:
Բնական է՝ կան նաեւ շատ անելիքներ: Գալիք տարում մեր ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացման ուղղությամբ կիրականացվեն մի շարք կարեւոր ծրագրեր բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ու գիտության, մշակույթի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում:
2020 թվականը Արցախի համար լինելու է նաեւ քաղաքական գործընթացներով հարուստ տարի, տեղի են ունենալու համապետական նշանակության իրադարձություններ, մասնավորապես՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ընտրվելու են նոր նախագահ եւ Ազգային ժողով:
Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ինչպես միշտ, կցուցաբերի քաղաքացիական բարձր պատասխանատվություն, եւ ընտրությունները կանցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ:
Այս ամենի հետ մեկտեղ պետք է ապահովվի պետության բնականոն ու դինամիկ զարգացումը, նախանշված ծրագրերի եւ խնդիրների արդյունավետ լուծումը: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թող 2020 թվականը մեր ժողովրդի եւ հայրենիքի համար լինի հաջողություններով լի տարի, եւ իրականանան բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, մեր ընտանիքներում տիրի սեր ու ջերմություն:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ եւ ամենայն բարիք:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ>>:

2019-12-31



2020-06-04Ցավակցական հեռագիր ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին
2020-06-03Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-06-02Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան
2020-06-01Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-06-01Շնորհավորական ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2020-06-01Արցախի Հանրապետության Նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2020-05-30Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
2020-05-29Սամվել Շահրամանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2020-05-29Կամո Աղաջանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում
2020-05-28Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-27Սամվել Ավանեսյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
2020-05-26Նախագահ Հարությունյանը նշանակել է ոստիկանության նոր պետ
2020-05-26Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-05-26Կամո Աղաջանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ
2020-05-26Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր
2020-05-25Մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել է հունիսի 6-ը
2020-05-25Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2020-05-23Նախագահ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ
2020-05-21Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից
2020-05-20Մարատ Մուսայելյանն ազատվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign