ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 13/11/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:
Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝ ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը։
Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:

2019-11-02



2019-11-02Շնորհավորական ուղերձ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին
2019-10-31Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2019-10-30Ուղերձ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին
2019-10-25Շուրա Օհանյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
2019-10-05Շնորհավորական ուղերձ Ուսուցչի օրվա առթիվ
2019-10-02Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-10-01Հրամանագրեր պարգեւատրելու մասին
2019-09-25Ցավակցական հեռագիր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին
2019-09-21Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ
2019-09-21Շնորհավորական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ
2019-09-16Ցավակցական հեռագիր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին
2019-09-10Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2019-09-09Շնորհավորական ուղերձ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ
2019-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2019-08-31Շնորհավորական ուղերձ ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
2019-08-28Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2019-08-21Շնորհավորական ուղերձ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին
2019-08-12Շնորհավորական ուղերձ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին
2019-08-12Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-08-08Մարինա Սարգսյանը նշանակվել է Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign