ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 07/04/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Շնորհավորական ուղերձ Ուսուցչի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, եւ վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու սերը:
Դպրոցական երկար ու ձիգ տարիների ընթացքում դուք գտնվում եք ձեր աշակերտների կողքին, սովորեցնում եք ոչ միայն գրել ու կարդալ, այլեւ տարբերել ճիշտն ու սխալը, գիտելիքների հետ միասին տալիս եք կյանքի անմոռաց դասեր, որոնք ուղեկցում են նրանց հետագա բոլոր տարիների ընթացքում:
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Մենք միշտ հիշում ենք ձեզ, ձեր բարի խորհուրդներն ու խրատները, ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, ձեր մեծ հոգու ջերմությունը, որ շռայլորեն տվել եք մեզ՝ ձեր անթիվ ու անհամար սաներին: Հիշում ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ: Եվ թող գիտության անդաստանում ձեր ցանած սերմերը ծլարձակեն եւ առատ բերք տան՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

 

 

2019-10-05



2020-04-07Շնորհավորական ուղերձ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ
2020-03-30Ցավակցական հեռագիր Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին
2020-03-23Նախագահ Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային
2020-03-19Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ
2020-03-10Նախագահն ստորագրել է օրենքներ
2020-02-24Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար
2020-02-21Իգոր Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
2020-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-02-10Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
2020-02-01Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2020-01-28Շնորհավորական ուղերձ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ
2020-01-09Շնորհավորական ուղերձ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
2019-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2019-12-26Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր
2019-12-25Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-12-20Գայանե Առուշանյանն ընդգրկվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում
2019-12-18Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր
2019-12-12Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-12-10Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
2019-11-21Հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign