ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/07/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ուղերձ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ, պանծալի Եռատոն, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միավորում է համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում:
Մայիսի 9-ին մենք անսահման հպարտության ու երախտագիտության զգացումով տոնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի եւ հայրերի տարած փառավոր հաղթանակը: Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը եւ սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:
Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք եւ մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակն էր:
Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մայիսյան այս տոնական օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ ու բերկրանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով: Մենք հիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ»:

2019-05-09



2019-07-22Հրամանագրեր Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ նշանակվելու մասին
2019-07-17Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-07-10Ցավակցական հեռագիր գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին
2019-07-08Ցավակցական հեռագրեր ՀՀ նախագահին եւ վարչապետին
2019-07-08Ցավակցական հեռագիր արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին
2019-07-08Գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2019-07-05Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-07-03Գնդապետ Ստեփան Գեւորգյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ
2019-07-02Վարդան Բալայանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ` հատուկ հանձնարարությունների գծով
2019-07-01Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
2019-06-30Շնորհավորական ուղերձ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ
2019-06-26Հրամանագիր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին
2019-06-24Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2019-06-21Նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2019-06-21Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-06-21Նախագահը հաստատել է կառավարության որոշում
2019-06-17Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից
2019-06-14ՊԲ զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2019-06-12Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign