ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 24/06/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Oրենքներ, հրամանագրեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Oրենքներ, հրամանագրեր


Ցավակցական հեռագիր գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
<<Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին:
Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, նրա մշակույթի եւ պատմության մեծ երկրպագուն, ով շատ բան է արել ռուս-հայկական եղբայրական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ:
Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ, որի հետ նա կապված էր բարեկամության ու հարգանքի խոր զգացումներով: Նա Արցախի պատմության եւ մշակույթի վերաբերյալ մի շարք արժեքավոր աշխատությունների հեղինակ է, ակտիվ աշխատանք էր տանում մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Կիմ Բակշիի գործունեությունը՝ նրան պարգեւատրելով <<Երախտագիտություն>> մեդալով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կիմ Նաումիի բոլոր հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի կապակցությամբ:
Այս ազնիվ եւ արժանապատիվ մարդու պայծառ հիշատակը, ով վայելում էր բոլոր նրանց հարգանքն ու սերը, ում հետ շփվել ու աշխատել է, հավերժ կմնա մեր սրտերում>>:

2019-03-05



2019-06-24Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2019-06-21Նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2019-06-21Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-06-21Նախագահը հաստատել է կառավարության որոշում
2019-06-17Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից
2019-06-14ՊԲ զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2019-06-12Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ
2019-06-10Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից
2019-06-02Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2019-06-01Շնորհավորական ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2019-06-01Շնորհավորական ուղերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ
2019-05-28Շնորհավորական ուղերձ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2019-05-16Հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
2019-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ
2019-05-08Նախագահ Սահակյանն ստորագրել օրենք
2019-05-07Նամակ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին
2019-05-03Արցախի Հանրապետության Նախագահն ստորագրել է օրենքներ
2019-05-01Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
2019-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign