ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/09/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Հանրապետության նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ եւ հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձեւով:
Նախագահ Հարությունյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:

 

 

2022-05-25



2022-09-09Նախագահ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2022-09-04Նախագահ Հարությունյանը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
2022-08-29ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով
2022-08-02Նախագահ Հարությունյանն հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2022-08-01Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
2022-06-30Նախագահ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
2022-06-20Նախագահ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2022-06-06Հանրապետության նախագահի մոտ շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2022-06-06Նախագահ Հարությունյանն իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք նոր հանձնարականներ
2022-05-25Հանրապետության նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել
2022-05-12Կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները. Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
2022-04-25Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Նախագահ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել
2022-04-25Նախագահը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ
2022-04-22Նախագահ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2022-04-13Նախագահ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
2022-04-13Հանրապետության նախագահը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել
2022-04-09Նախագահ Հարությունյանը պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2022-04-09Նախագահ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել
2022-04-08Հանրապետության նախագահի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել
2022-04-01Նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign