ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/05/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Նախագահ Հարությունյանի մոտ քննարկվել են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:
Երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։
Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր:

 

 

2021-12-02



2022-05-12Կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները. Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
2022-04-25Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Նախագահ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել
2022-04-25Նախագահը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ
2022-04-22Նախագահ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2022-04-13Նախագահ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
2022-04-13Հանրապետության նախագահը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել
2022-04-09Նախագահ Հարությունյանը պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2022-04-09Նախագահ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել
2022-04-08Հանրապետության նախագահի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել
2022-04-01Նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով
2022-03-29Նախագահ Հարությունյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2022-03-29Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2022-03-28Հանրապետության նախագահի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված հերթական նիստը
2022-03-28Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2022-03-21Նախագահ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2022-03-19Հանրապետության նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
2022-03-10Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2022-03-01Հանրապետության նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
2022-03-01Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
2022-02-17Հանրապետության նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign