ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 17/01/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։
Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի, հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:
Երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:

2021-11-01



2022-01-13Նախագահ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը
2022-01-04Նախագահ Հարությունյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների հետ
2021-12-02Նախագահ Հարությունյանի մոտ քննարկվել են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր
2021-11-20Նախագահ Հարությունյանն ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2021-11-10Նախագահ Հարությունյանն անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել
2021-11-01Կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
2021-10-20Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք
2021-10-14Հանրապետության նախագահին են ներկայացվել պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտության արդյունքները
2021-09-28Նախագահ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը
2021-09-10Նախագահ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
2021-09-08Արայիկ Հարությունյանը հանձնարարել է 2022թ. հունվարի 1-ից միջինը քսան տոկոսով բարձրացնել պետական բյուջեից վճարվող աշխատավարձերի ու սոցիալական վճարների չափերը
2021-08-16Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին
2021-08-06ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
2021-08-03Մարտակերտի շրջանում խոշոր ՀԷԿ կկառուցվի. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2021-08-03Աշխատանքային խորհրդակցություն Մարտակերտում
2021-08-02Պետությունը նոր վարկային քաղաքականություն է սկսում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2021-07-22Բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ խորհրդակցություն
2021-07-06Հանրապետության նախագահը հանձնարարել է վերանայել վնասների դիմաց տրվող գումարների տրամաբանությունը՝ էականորեն բարձրացնելով դրանց չափերը
2021-04-22Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ
2021-04-12Մշակվում է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցության ծրագիր. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign