ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/01/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, և ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու անընդունելի:
Վերջին օրերին Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել են ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։ Նշվել է, որ արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են ջրի բաքեր, ինչպես նաև ջրատարներով և հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։
Որպես ժամանակավոր լուծում՝ երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաև Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։ Պատարայի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը, ինչպես նաև կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու և ոռոգման ջրի հարցը։

2021-08-16



2023-01-18Նախագահ Հարությունյանի գլխավորությամբ անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2023-01-16Նախագահ Հարությունյանը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ
2023-01-11Հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն
2022-12-28Նախագահ Հարությունյանն խորհրդակցություն է հրավիրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ
2022-12-22Տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ
2022-12-20Կայացել է Անվտանգության խորհրդի նիստ
2022-12-20Խորհրդակցություն ԱՀ նախագահի մոտ
2022-12-16Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ նախագահի մոտ
2022-12-13Նախագահ Հարությունյանը հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2022-12-13Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նիստին
2022-12-12Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
2022-11-28Նախագահ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2022-11-23Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է Ազգային ժողովի հերթական նիստին
2022-11-19Նախագահ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
2022-11-07Նախագահ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
2022-11-04Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
2022-11-04Նախագահ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին
2022-10-18Նախագահ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ
2022-10-17Նախագահ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
2022-09-09Նախագահ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign