ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 09/04/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Նախագահ Արայիկ Հարությունյանը բնակարանաշինության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային շինարարությանը:
Իրականացվող բնակարանաշինության և անօթևան քաղաքացիների տեղավորման աշխատանքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները: Կառուցվող բնակարանների կահավորման մասին տեղեկությունները ներկայացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Հանրապետության ողջ տարածքում իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքներին, այնուամենայնիվ, արդյունքը գոհացուցիչ չէ: «Այս պահին մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսական խնդիր չունենք բնակարանաշինության հարցում: Մյուս կողմից մեր աշխատանքի տեմպից է կախված անօթևան մնացած մեր քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը: Ավելացրե՛ք բնակարանաշինության ծավալները: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական»,- ասել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև տվել է մի շարք հանձնարարականներ գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

2021-02-16



2021-04-05ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ
2021-03-26ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ԱՀ և ՀՀ ԱԽ համատեղ նիստ
2021-03-24Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցերը
2021-03-18Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների շուրջ
2021-03-13Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
2021-03-11Նախագահի մոտ քննարկվել են Ասկերանի շրջանի բռնազավթված գյուղերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հարցերը
2021-03-10Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2021-03-09Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են բռնի տեղահանված հադրութցիների խնդիրները
2021-03-04ԱՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդի նիստ՝ պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ
2021-02-24Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ
2021-02-17Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2021-02-17Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների ապահովման հարցեր
2021-02-16Նախագահ Արայիկ Հարությունյանը բնակարանաշինության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2021-02-11Ասկերանի ավելի քան 2 հազար հեկտար հողատարածք ոռոգովի կդառնա. Նախագահի մոտ քննարկվել է Կարկառի գլխավոր հանգույցի կառուցման ծրագիրը
2021-02-09Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծեր
2021-02-02Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիների վարկերի և փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը
2021-01-22Նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցության
2021-01-19Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2021-01-15Հանրապետության նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2021-01-07Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել սոցիալական ու բնակարանային ծրագրերի շուրջ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign