ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 26/02/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Սոցիալական նոր ծրագրերի և ենթակառուցվածքային խնդիրների շուրջ նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ, բնակչության վերադարձին զուգահեռ, պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը: Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար:
Հունվարի 1-ից յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով (բացի աշխատանք ունեցողներից) կստանա նախապես հայտարարված ոչ թե 60, այլ 68 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն՝ վեց ամիս շարունակ: Սկսված է 68 հազար և, ՀՀ-ում սեփական գույք չունենալու պարագայում, հավելյալ ևս 15 հազար ՀՀ դրամի վճարման հայտերի ընդունումը. շուտով կսկսվի դրանց տրամադրման գործընթացը:
Առաջիկայում կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիներին մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը: Այն կիրականացվի երկու տարբեր սոցիալական ծրագրերով: Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազար ՀՀ դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետակոծության հետևանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն: Բացի այդ, անօթևան մնացած բոլոր ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչև պետության կողմից նոր բնակարանների կառուցումը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է նեցուկ կանգնել իր յուրաքանչյուր քաղաքացուն՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար: Քաղաքաշինության նախարարին նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ այն ընտանիքները, որոնց բնակարանները տուժել են թշնամու հրթիռահրետակոծությունից, արագացված ընթացակարգով կստանան անհրաժեշտ շինանյութ: Ա. Հարությունյանը հանձնարարել է վերականգնման աշխատանքներում ներգրավել նաև ՀՀ-ում գործող բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ են Արցախում աշխատելու:
Նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է տարհանվող համայնքների, ինչպես նաև անօթևան մնացած և ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած բնակիչներին անհրաժեշտ աջակցության տրամադրման հարցերին և շեշտել, որ մինչև Արցախում համապատասխան բնակարանային պայմանների ստեղծումը նրանց կեցության հարցը պետք է լուծել ՀՀ-ում գտնվող հյուրանոցային և նմանօրինակ ծառայություններ մատուցող տնտնեսությունների միջոցով:
Անդրադառնալով ուսումնական պրոցեսի վերսկսմանը՝ նախագահը նշել է, որ թե՛ դպրոցները և թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ շրջաններում արդեն վերաբացվել են մի շարք համայնքների դպրոցներ։ Նոյեմբերի 30-ին կսկսեն գործել մայրաքաղաքի համար 2 և համար 8 դպրոցները, իսկ մյուսները՝ մինչև տարեվերջ:

2020-11-26



2021-02-24Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ
2021-02-17Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
2021-02-17Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների ապահովման հարցեր
2021-02-16Նախագահ Արայիկ Հարությունյանը բնակարանաշինության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2021-02-11Ասկերանի ավելի քան 2 հազար հեկտար հողատարածք ոռոգովի կդառնա. Նախագահի մոտ քննարկվել է Կարկառի գլխավոր հանգույցի կառուցման ծրագիրը
2021-02-09Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծեր
2021-02-02Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիների վարկերի և փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը
2021-01-22Նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցության
2021-01-19Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2021-01-15Հանրապետության նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2021-01-07Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել սոցիալական ու բնակարանային ծրագրերի շուրջ
2021-01-04Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին
2020-12-10Նախագահ Հարությունյանը պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ խորհրդակցություն է հրավիրել
2020-11-26Սոցիալական նոր ծրագրերի և ենթակառուցվածքային խնդիրների շուրջ նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2020-11-19Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-11-17Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են սոցիալական աջակցության պետական նոր ծրագրերը
2020-10-21ՀՀ-ում կձևավորվի օպերատիվ շտաբ՝ Արցախից տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելու համար. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2020-10-07ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն
2020-10-02Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ
2020-09-25Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. նախագահ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign