ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 24/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Նախագահ Հարությունյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բանկերում քաղաքացիների կողմից նախկինում գրավադրված և ժամկետանց պարտավորությունների դիմաց բռնագրավված այն բնակարանների խնդրին, որոնք հետագայում ցեսիայի (պահանջի իրավունքի զիջում) միջոցով ձեռք է բերել ԱՆ հիմնադրամը:

Զեկույցով հանդես է եկել Հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կան այդպիսի 146 բնակարաններ, որոնց շահառուները հանդիսանում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների բնակիչները: Նախկին սեփականատերերը շարունակում են ապրել այդ բնակարաններում, և անհրաժեշտություն է առաջացել հիմնավորապես լուծելու այդ խնդիրը:

Հանրապետության նախագահը նշել է, որ ուսումնասիրությունները հաստատում են, որ հիմնական խնդիրը պայմանավորված է եղել սոցիալական տարբեր պատճառներով, և պետությունը պարտավոր է աջակցության տարբեր գործիքակազմեր մշակել, որպեսզի դրանցում ապրող ընտանիքների համար հնարավորություն ստեղծվի՝ նորից վերականգնելու սեփականության իրավունքը: Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսի կյանքի կոչման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պետությունը կգործադրի բոլոր ջանքերը գործընթացն անաչառության սկզբունքով կազմակերպելու համար:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է բնակարանները տրամադրելու առաջարկ ներկայացնել նախկին սեփականատերերին՝ առաջին երեք տարվա ընթացքում՝ 0 տոկոս, այնուհետև՝ 3% տոկոսադրույքով, առավելագույնը՝ 20 տարի մարման ժամկետով:

 

 

 

 

 

 

2020-09-11



2020-09-15ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը
2020-09-11Նախագահ Հարությունյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ
2020-08-27Նախագահ Հարությունյանը կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
2020-08-25Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
2020-08-19ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը
2020-08-13Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր
2020-08-10Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. Նախագահ Հարությունյան
2020-08-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը
2020-08-04Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի սարքավորումների ձեռքբերման համար «Հայաստան» հիմնադրամի միջոցով դրամահավաք կկազմակերպվի
2020-08-03Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը
2020-08-03Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին
2020-08-03Նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
2020-08-03Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-07-27Հանրապետության նախագահի որոշմամբ պարետի լիազորությունները կիրականացնի ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը
2020-07-27Նախագահ Հարությունյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-07-24Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-15Նախագահ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը
2020-07-13Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-13Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
2020-07-08Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. Նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign