ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ նախագիծը մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ. ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100 մլն դրամով՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով: Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ ԱՀ նախագահի տված հանձնարարականի, կկազմի եկամուտների գծով 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը:
Այնուհետև երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար», - նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։
Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։
Երկրի ղեկավարը նաև կարևորել է հանրապետությունում ձևավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի Հանրապետության առջև ծառացած երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել՝ զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ և զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից։

 

 

2020-08-03



2020-09-15ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը
2020-09-11Նախագահ Հարությունյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ
2020-08-27Նախագահ Հարությունյանը կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
2020-08-25Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
2020-08-19ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը
2020-08-13Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր
2020-08-10Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. Նախագահ Հարությունյան
2020-08-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը
2020-08-04Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի սարքավորումների ձեռքբերման համար «Հայաստան» հիմնադրամի միջոցով դրամահավաք կկազմակերպվի
2020-08-03Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը
2020-08-03Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին
2020-08-03Նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
2020-08-03Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-07-27Հանրապետության նախագահի որոշմամբ պարետի լիազորությունները կիրականացնի ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը
2020-07-27Նախագահ Հարությունյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-07-24Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-15Նախագահ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը
2020-07-13Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-13Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
2020-07-08Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. Նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign