ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր հանրապետության տնտեսության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած արտահանման և ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության և ներառականության սկզբունքները։
Նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին ուսումնասիրել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։

2020-07-24



2020-09-25Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. նախագահ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
2020-09-15ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը
2020-09-11Նախագահ Հարությունյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ
2020-08-27Նախագահ Հարությունյանը կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
2020-08-25Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
2020-08-19ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը
2020-08-13Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր
2020-08-10Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. Նախագահ Հարությունյան
2020-08-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը
2020-08-04Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի սարքավորումների ձեռքբերման համար «Հայաստան» հիմնադրամի միջոցով դրամահավաք կկազմակերպվի
2020-08-03Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը
2020-08-03Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին
2020-08-03Նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
2020-08-03Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-07-27Հանրապետության նախագահի որոշմամբ պարետի լիազորությունները կիրականացնի ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը
2020-07-27Նախագահ Հարությունյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-07-24Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-15Նախագահ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը
2020-07-13Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-13Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign