ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 11/07/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ տարիներ ի վեր պատասխանատուների անհեռատես աշխատանքի պատճառով մայրաքաղաքը զրկված է եղել ուրույն ոճ ունենալու հնարավորությունից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ, դրա կարևորությունից ելնելով, վերջնական տարբերակը կքննարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում: Հանրապետության նախագահի խոսքով՝ այն հիմք է հանդիսանալու նաև նախկինում կառուցված շենք-շինություններին անդրադառնալու և, անհրաժեշտության դեպքում, դրանք ձևափոխելու կամ քանդելու որոշում կայացնելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

2020-06-29



2020-07-08Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. Նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2020-07-07Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-06Կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
2020-07-06Մայրաքաղաքի բնակելի նոր թաղամասը 300 բնակարան կունենա. Նախագահը հանձնարարել է ստուգել քաղաքաշինական չափորոշիչները
2020-07-06Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի. Նախագահ Հարությունյանը ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
2020-07-06Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
2020-07-03Հանրապետության նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2020-06-30Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը
2020-06-30Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին
2020-06-29Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը
2020-06-25Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը
2020-06-24Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են Մարտունու շրջանի հիմնախնդիրները
2020-06-22Տեղական արտադրանքը խթանելու համար կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմեր կիրառել. նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2020-06-22Նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական նոր ծրագրերի շուրջ
2020-06-22Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմավարությունը
2020-06-22Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. նախագահ Հարությունյանը հանձնարարել է հիփոթեքային կարգում փոփոխություններ անել
2020-06-16ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2020-06-15Մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու. նախագահ Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել
2020-06-12Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ. կայացել է աշխատանքային առաջին խորհրդակցությունը
2020-06-11Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. ԱՀ նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign