ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 06/07/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված համավարակի դեմ պայքարի միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Համավարակի հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ առայսօր գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Առայսօր իրականացվել է 923 թեստավորում:
Իր զեկույցում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է բանակում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո:
Քննարկման արդյունքում խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց` առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կավելանան մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու պահանջները, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն գործունեության սահմանափակումներ: Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա:
Խորհրդակցության ավարտին նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

2020-06-02



2020-07-06Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
2020-07-03Հանրապետության նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2020-06-30Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը
2020-06-30Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին
2020-06-29Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը
2020-06-25Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը
2020-06-24Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են Մարտունու շրջանի հիմնախնդիրները
2020-06-22Տեղական արտադրանքը խթանելու համար կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմեր կիրառել. նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2020-06-22Նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական նոր ծրագրերի շուրջ
2020-06-22Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմավարությունը
2020-06-22Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. նախագահ Հարությունյանը հանձնարարել է հիփոթեքային կարգում փոփոխություններ անել
2020-06-16ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2020-06-15Մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու. նախագահ Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել
2020-06-12Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ. կայացել է աշխատանքային առաջին խորհրդակցությունը
2020-06-11Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. ԱՀ նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
2020-06-11Նախագահը հրավիրել է բերքահավաքին նվիրված խորհրդակցություն
2020-06-11Խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի խնդրին
2020-06-11Խորհրդակցություն՝ նվիրված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացմանը
2020-06-08Արցախ մուտքի թույլտվություն կունենան միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով քաղաքացիները
2020-06-04Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար Խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign