ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 06/06/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 27-ին տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում քննարկվել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:
Հանրապետության Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական այդ կարեւոր իրադարձության պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաեւ բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամլո կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների եւ ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետեւանքները եւ այս կարեւորագույն շրջանը եւս պատվով անցնելու ուղղությամբ:
Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի եւ քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը:
Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

2020-03-27



2020-06-04Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար Խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Մհեր Աղաջանյանի թեկնածությունը
2020-06-02ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված համավարակի դեմ պայքարի միջոցառումներին
2020-05-26Նախագահ Հարությունյանը ներկայացրել է կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը
2020-05-26Նախագահ Հարությունյանը բերքահավաքի առաջիկա աշխատաքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
2020-04-30Նախագահ Սահակյանն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել հաղորդմամբ
2020-04-28Կառավարության նիստ Նախագահ Սահակյանի նախագահությամբ
2020-04-23Խորհրդակցություն պարետատան անդամների հետ
2020-04-12Նախագահ Սահակյանն ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին
2020-04-11Խորհրդակցություն նվիրված նոր կորոնավիրուսի դեմ պայքարին
2020-04-08Խորհրդակցություն նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին
2020-04-04Խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ
2020-03-27Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ
2020-03-24Խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների գործունեության վերաբերյալ
2020-03-19Տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ
2020-03-19Աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2020-03-18Խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ
2020-03-18Խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ
2020-03-16Խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2020-03-15Խորհրդակցություն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների շուրջ
2020-03-13Ընդլայնված խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign