ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 09/04/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Նախագահը մասնակցել է 2020 թ. պետբյուջեի նախագծի հաստատմանը նվիրված ԱԺ նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է 2020թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին:
Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի մի շարք ուղղությունների վրա:
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ 2020 թվականի բյուջեն իր էությամբ իրատեսական է, ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը, ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն, իսկ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմպերի ապահովումը:
Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության եկամուտների ավելացմանը, այդ թվում, նախատեսվում է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները, հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձը:
«Իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում են մնալու բանակաշինության, անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտել է իր ելույթում Նախագահը:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեն:

 

 

2019-12-19



2020-04-08Խորհրդակցություն նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին
2020-04-04Խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ
2020-03-27Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ
2020-03-24Խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների գործունեության վերաբերյալ
2020-03-19Տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ
2020-03-19Աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2020-03-18Խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ
2020-03-18Խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ
2020-03-16Խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
2020-03-15Խորհրդակցություն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների շուրջ
2020-03-13Ընդլայնված խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ
2020-03-05Խորհրդակցություն հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ
2020-02-23Նախագահ Բակո Սահակյանը եւ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անց են կացրել աշխատանքային խորհրդակցություն
2020-02-22Երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
2020-02-19Աշխատանքային խորհրդակցություն Մարտունի շրջկենտրոնում
2020-01-05Խորհրդակցություն օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ
2019-12-23Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Երեւան քաղաքում
2019-12-19Նախագահը մասնակցել է 2020 թ. պետբյուջեի նախագծի հաստատմանը նվիրված ԱԺ նիստին
2019-12-17
2019-11-14Կառավարության նիստ Արցախի Հանրապետության Նախագահի նախագահությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign